Աշխարհին սպառնում է պարենային ճգնաժամ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ աշխարհը կկանգնի պարենային խոր ճգնաժամի առաջ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ուկրաինայի պատերազմի պատճառով մոտակա 12-18 ամիսներին մենք կկանգնենք պարենային խոր ճգնաժամի առաջ, հատկապես Ռուսաստանից շատ կախված երկրներում՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան, սա մարտահրավեր է իր և իր գործընկերների համար»,- ասել է Մակրոնը մեծ մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը։
Նա նաև հայտարարել է, որ նպատակ ունի ապահովել Ֆրանսիայի պարենային անկախությունը, եթե ընտրվի պետության ղեկավար առաջիկա հինգ տարիներին։