Խորհրդարանը Ժողովրդական պաշտպան է ընտրել Լևան Իոսելիանիին
Խորհրդարանը Ժողովրդական պաշտպան է ընտրել Լևան Իոսելիանիին։ Օրենսդիր մարմինն այսօրվա նիստում քվեարկեց Ժողովրդական պաշտպանի պաշտոնում առաջադրված Լևան Իոսելիանիի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում Լևան Իոսելիանիի թեկնածությունը պաշտպանել է 96 պատգամավոր, ոչ ոք դեմ չի եղել։
«Մոքալաքեեբի» կուսակցությունը Ժողովրդական պաշտպանի թեկնածու է առաջադրել Լևան Իոսելիանիին։
Սկզբում Ժողովրդական պաշտպանի պաշտոնի համար ընտրվել էր 19 թեկնածու, սակայն կուսակցությունները չկարողացան պայմանավորվել միասնական թեկնածուի շուրջ։ Լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում տապալվեցին բոլոր 19 թեկնածուները։
2020 թվականից Լևան Իոսելիանին Վրաստանի խորհրդարանի 10-րդ գումարման պատգամավոր է կուսակցական ցուցակով, նախընտրական դաշինքով՝ «Ալեկո Էլիսաշվիլի՝ Մոքալաքեեբի», 2021 թվականից՝ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ։ 2000 թվականին Իոսելիանին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նա մագիստրոսի կոչում է ստացել Չիկագոյի Քենթի իրավունքի դպրոցում։ 1999-2000 թվականներին եղել է «Վրաստանի բանկի» իրավաբան, 2000-2001 թվականներին՝ «TBS բանկ»-ի գլխավոր իրավաբան։ 2008-2016 թվականներին եղել է «Լևան Իոսելիանիի փաստաբանական ընկերություն» իրավաբան, 2018-2020 թվականներին՝ «Վրաստանի քաղաքացիական շարժման» գործադիր տնօրենը։