Ուկրաինայի պատերազմը լուրջ մարտահրավեր է ողջ Եվրոպայի համար. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ մարտահրավեր է ողջ Եվրոպայի համար։ Մակրոնն այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպման ժամանակ։
Լրագրողների հետ զրույցում Մակրոնը նշել է, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի համար և առանձնացրել է Մոլդովան, որը գտնվում է ռուսական սպառնալիքի առաջնագծում և որի օդային տարածքը պարբերաբար խախտվում է։
Ֆրանսիայի նախագահը նաև դատապարտել է Մոլդովային և նրա ժողովրդավարական ինստիտուտները ապակայունացնելու Ռուսաստանի ավելի ու ավելի ակնհայտ փորձերը:
«Մենք որոշել ենք էլ ավելի ամրապնդել մեր համագործակցությունը՝ արտաքին միջամտության նկատմամբ Մոլդովայի դիմադրողականությունը բարձրացնելու համար»,- ասել է Մակրոնը։