Հույս ունեմ, որ Պուտինը կհամաձայնի - Թրամփը հրադադարի մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարին։
Թրամփի խոսքով, «Մենք կհանդիպենք նրանց հետ այսօր ավելի ուշ և վաղը»։
«Ուկրաինա։ Հրադադար։ Քիչ առաջ մենք համաձայնության եկանք այս հարցում։
Հիմա պետք է բանակցենք Ռուսաստանի հետ, և հույս ունեմ, որ նախագահ Պուտինն էլ կհամաձայնի դրան, որպեսզի կարողանանք վերջ դնել այս սարսափելի պատերազմին…
Սա լիակատար հրադադար է։ Ուկրաինան համաձայնել է, և հույս ունեմ, որ Ռուսաստանն էլ կհամաձայնի։ Մենք կհանդիպենք նրանց հետ այսօր փոքր ուշ և վաղը։ Եվ հույս ունեմ, որ մենք կհասնենք համաձայնության, բայց կարծում եմ, որ այս հրադադարը չափազանց կարևոր է։
Եթե կարողանանք այնպես անել, որ Ռուսաստանն էլ դա ընդունի, հիանալի կլինի։ Եթե ոչ, ապա այս ամենը կշարունակվի, և մարդիկ կմահանան, շատ մարդիկ», - հայտարարել է Թրամփը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրավիրված է Սպիտակ տուն, Թրամփը պատասխանել է․ «Իհարկե, բացարձակապես»։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության համաձայն, Ուկրաինան պատրաստ է 30-օրյա միջանկյալ հրադադարի, իսկ ԱՄՆ-ը անհապաղ կվերսկսի ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային։