Վրաստանի ազգային բանկի թարմացված տվյալներով, 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանի միջազգային ռեզերվները նվազել են ամսական 627 միլիոն ԱՄՆ դոլարով, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 1.033 միլիարդ ԱՄՆ դոլարով։
Նույն տվյալների համաձայն, հոկտեմբերին արտարժութային ռեզերվները նվազել են ամսական 640.5 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ տարեկան կտրվածքով՝ 1.671 միլիարդ ԱՄՆ դոլարով։