Թակո Թումանիշվիլին Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է:
Չնայած նրան, որ համալսարանի վարչակազմը դասընթացները մեկ շաբաթով՝ հետաձգել էին մինչև փետրվարի 25-ը, կարմրուկի պատվաստման հաստատող վկայագիրը միևնույն է չի կարողացել ներկայացնել: Ասում է, որ Ախալցիխեում հին պոլիկլինիկայի փլուզման եւ նորի կառուցման պատճառով՝ նրա տվյալները քաղաքացիների այլ փաստաթղթերի հետ վերացել են:
«Ինպես տեղեկացրին, հիվանդանոցը փակելու ժամանակ, արխիվը տրվել է թղթափաթոնին, իմ վակցիանացումների մասին տվյալներ չկան, չնայած նրան, որ անցել եմ այդ բոլոր պատվաստումները: Հիմա պատկերացում չունեմ, թե ինչ եմ անելու: Երևի նորից պետք է սրսկվեմ: Այլ կերպ վկայագիր չեն տալիս: Խոսակցություն կար, որ եթե ուսանողը վկայագիրը չներկայացնի, նրա ուսանողի կարգավիճակը կընդհատվի»,- ասում է ուսանողը:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի վարչակազմը ուսանողներին պարտադրեց ներկայացնել պատվաստումների վկայագիրը այն ժամանակ, երբ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը պահանջեց 19 տարեկանից վեր քաղաքացիների ևւս մեկ անգամ պատվաստումը: Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Անա Կավելիձեն հաստատող վկայագիրն արդեն ներկայացրել է, բայց ասում է, ու չի լսելԱխալցիխեում ինչ որ մեկի կարմրուկից հիվանդանալու մասին:
Համալսարանը ուսումնական ընթացքը փետրվարի 18-ից մինչև 25-ը հետաձգվեց: Չնայած սրան, ուսանողների մեծ մասը վկայագրերը դեռևս չեն կարողացել ներկայացնել: Որի պատճառով Վարչակազմը ստիպված եղավ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց վկայագրի ներկայացման վերջնաժամկետը մարտի 31-ը նշանակեց: Համալսարանի ռեկտոր Մակա Բեռիձեն պարզաբանում է, որ այս քայլով կրթական հաստատությունը կօգնի կանխարգելել հիվանդության տարածումը:
«Ուսանողներին խնդրում եմ, ներկայացնել վկայագիր ամբողջական կամ թերի պատվաստումների մասին: Այսպիսով, մենք կարող ենք հաղորդել համապատասխան հաստատություններին եւ ապահովել նրանց լիարժեք պատվաստումը»,- ասում է Մակա Բեռիձեն:

Ախալցիխեում բնակվողները պոլիկլինիկայի չենքի վերանորոգման պատճառով կրկնակի պատվաստանյութը պետք է անցնեն ութ տարեկան հասակից: Համալսարանից բացի, վկայագիր պարտավոր են ներկայացնել նաև մանկապարտեզների եւ դպրոցների երեխաները և աշխատակիցները:
«Որդիներս անցել են բոլոր սրսկումները, երկրում վարակները շատացել են, դրա համար պատվաստումն անցել են»:
«Չսրսկված երեխաները հեշտությամբ վարակվում են, ուստի անհրաժեշտ է սրսկումները, որպեսզի դիմադրեն»: «Կան բազմաթիվ վիրուսներ, երեխաները պետք է պատվաստվեն»:Սամցխե-Ջավախեթիում գրանցվել է կարմրուկի դեպքեր, սակայն տվյալները վտանգավոր չեն: Ախալցխայի հանրային առողջության կենտրոնում ասում են, որ Քաղաքում միայն մեկ մարդ է ունեցել նման հիվանդություն, այն էլ 2018 թվականի դեկտեմբերին: Ըստ Փատի Խաբուլիանիի՝ պատճառը պատվաստումն էր, որը անցկացվել էր Ախալցիխեում: