Միայնակ տղամարդու սրբավայրը. 250 լարի փրկելու համար
17:32 / 30.09.2020
Մեկ դարավոր պատմություն ունեցող սինագոգը խնամում է Ախալցիխեում ապրող միակ հրեան: Որպեսզի համաճարակային պայմաններում դատարկ սրբավայրը հնարավոր անցագործության օբյեկտ չդառնար, Սիմոն Լևիշվիլին դիմեց քաղաքապետարանի օգնությունը՝ գումար հատկացնել թաքնված տեսախցիկներ ձեռք բերելու և տեղադրելու համար: Երկու ամիս սպասելուց հետո նա տեղի իշխանություններից մերժում է ստացել:
Ախալցիխեի քաղաքապետարանում հրեական համայնքի նախագահի կողմից ստորագրված հայտարարությունը ներկայացվել էր դեռ գարնանը:Չնայած նոր կորոնավիրոուսի պատճառով ստեղծված իրավիճակին,քաղաքապետարանում սինագոգին օգնելու համար գումար չկարողացան հատկացնել, այդ թվում ոչ էլ հատուկ ներբերված հոդվածից, որը հատկացվեց համաճարակից տուժած բնակչությանը: Այս օգնությունը կազմում էր 25 հազար լարի:
Ի տարբերություն Ախալցիխեի քաղաքապետարանի, Սիմոն Լեւիշվիլիի հայտարարության մասին«9-րդ ալիքից» տեղեացավ Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը: Գործակալության ղեկավարը կարծում է, որ Սիմոն Լևիշվիլիին օգնել կկարողանա միայն գործակալությանը պաշտոնական դիմելուց հետո:
Հրեական համայնքի նախագահը դժվարանում է քայլել 69 տարեկանում, բայց սինագոգի ճակատագիրը նրան անհանգստացնում է շատ ավելի, քան առողջությունը: Փակ սահմանների պատճառով սրբավայրը մնաց առանց զբոսաշրջիկների նվիրատվությունների:Համաճարակից առաջ այս եկամուտը բաժանված էր երեք մասի հավաքարարի, հրեական գերեզմանատան պահակի և կոմունալ ծախսերի համար:Սիմոն Լեւիշվիլին ստիպված էր հայրենի գյուղ ուղարկել տարիներ առաջ ապաստանած մորն ու երեխային, ովքեր օգնում էինսրբավայրը մաքրելու և խնամելու հարցում:Հասարակության նախագահը կրկին օգնություն է խնդրում Ախալցիխեի քաղաքապետարանից:
Այն մասին, որ հատկապես վերջին տարիներին, սինագոգըգոյություն ունի միայն զբոսաշրջիկների նվիրատվությամբ, կրոնական գործերի պետական գործակալությունը քաջատեղյակ է:Գործակալության Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչը հիշում է 90-ական թվականները, երբ սինագոգից գողացել էին մի քանի դարավոր պատմություն ունեցող ձեռագիրը: Չնայած սրան, Էլվարդ Զազաձեն հույս ունի, որ հասարակական կազմակերպությունները Սիմոն Լևիշվիլիի խնդրանքը անուշադրության չեն մատնի:
«Մինչև որևէ բան հնարավորություն գտնեն» և մինչ պետությունը մշակութային ժառանգության հուշարձանի պաշտպանությունը հանձնարարի հասարակական կազմակերպություններին, հրեական համայնքի նախագահը փորձում է ինքնուրույն փրկել սինագոգը: Մշակութային ժառանգության հուշարձանը և 400-ամյա գերեզմանատունը պահպանելու համար անհրաժեշտ է ամսական ընդամենը 250 լարի:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.