Նորություններ
Աղքատություն, որը խորհրդարանից չի երևում
Վրաստանի քաղաքացիների տնտեսական վիճակն աստիճանաբար բարդանում է: Գրեթե, մեկ տարի շարունակվող համաճարակի ֆոնին, ավելի ու ավելի շատ ընտանիքներ են կորցնում եկամուտները: Տասներորդ գումարման խորհրդարանի անդամներն ասում են, որ երկրում սով չկա: Սոցիալական ծառայության գործակալության տվյալները հակառակն են ցույց տալիս: Մեկ տարվա ընթացքում կենսապահովման նպաստ ստացողների թիվը զգալիորեն ավելացել է:
Միայնակ մոր՝ Նատալիա Վլասովայի բախտը բերել է, քանի որ նրա երեխաները սիրում են կարտոֆիլ: Այսպիսով, ամեն օր այս բանջարեղենից պատրաստված ուտեստով սնվելը մեծ անհանգստություն չի առաջացնում: Բացի կարտոֆիլից, ընտանիքի ամենօրյա ճաշացուցակում կա մակարոն և յուղ:
«Եթե գնում եմ երկու լարիի մակարոն, երկու ճաշի համար հերիքում է: Սննդամթերքի գները շատ են թանկացել, «Գրեչիխան» 1,5 լարիից հասել է գրեթե 5 լարիի: Այն, ինչ ուտում ենք ամեն որ, շատ թանկ արժե: Մսի մասին խոսելն ավելորդ է»,- ասում է Նատալիա Վլասովան:
Միայնակ մայրն Ախալցիխեում եղբոր և երկու անչափահաս երեխաների հետ ապրում է վատթար վիճակում գտնվող տանը: 43-ամյա կինն ամեն օր դասավորում է երեք օբյեկտ, փոխարենը ամսվա վերջին, որպես աշխատավարձ, ստանում է 300 լարի: Սա և պետության կողմից որդիներից մեկի համար նշանակված ամսեկան 100 լարին ընտանիքի միակ եկամուտն է:
«Այն, ինչ ես եմ աշխատում, հազիվ հերիքում է սնունդի հարցում: Անգամ եթե հինգ լարիանոց աշխատավայր լինի, գնում և աշխատում եմ, որ երեխաներիս համար որևէ բան գնեմ: Կարող է ամբողջ ամիսն այնպես անցնել, որ միրգ գնել չկարողանամ»,- ասում է կինը:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բնակչության բարեկեցության ուսումնասիրության արդյունքների, Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդ երեխան ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ յուրաքանչյուր վեցերորդը սպառում է իր կենսապահովման մակարդակից ցածր: Միջազգային կազմակերպությունը 2009 թվականից ուսումնասիրում է երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությունը: Վերջին հետազոտությունն անցկացվել է 2017 թվականին: Ստացված տվյալների համաձայն `ընտանիքների 22.5% -ը ապրում է հարաբերական աղքատության շեմից ցածր:
Կարտոֆիլ, հաց և հացահատիկային բույսեր – այսքանով սահմանափակվում է որոշ քաղաքացիների ամենօրյա ճաշացուցակը: Ախալցիխեում ասում են, որ սնվում են նրանով, ինչը էժան ու մատչելի է:
«Արդեն մոռացել եմ, թե ինչ է կատարյալ կերակուրը: Ուտում եմ այն, ինչ ունեմ, հիմնականում կարտոֆիլ ու հաց: Ես երկրորդ խմբի հաշմանդամ եմ, 140 լարի եկամուտ ունեմ, ինչ-որ կերպ ինքս ինձ պահում եմ »:
«Կարտոֆիլ, պանիր, հաց – հիմնականում, գյուղի պրոդուքտներ»:
«Մարդը պետք է գոնե շաբաթը մեկ անգամ միս, հավ կամ ձուկ ուտի: Սա կատարյալ կերակուր է»:
Ժողովրդի ծանր ապրուստը խորհրդարանից չեն տեսնում: Որոշ պատգամավորներ զարմանում են, երբ լրատվամիջոցները նյութեր են պատրաստում անապահով ընտանիքների մասին: Օրենսդիր մարմնում, որտեղ նրանք աշխատում են քաղաքացիների համար ավելի լավ կյանք ստեղծելու ուղղությամբ, հաճախ են հնչում հայտարարություններ այն մասին, որ երկրում ոչ մի ընտանիք սոված չէ:
«Հաճախ սուպերմարկետներում տեսնում եմ մեծ հերթեր: Մտածում եմ, որտեղ է՞ հավասարությունը: Ինչպես է, որ գումար վճարել չեմ կարող, այդքան մարդ կա, ովքե՞ր են այդ մարդիկ, վրացիներ չե՞ն»,- հայտարարում է մեծամասնության պատգամավոր՝ Էլիսո Բոլքվաձեն:
«Ասեք գոնե, այսքան փորձ ու այսքան տեղեկություն ունեմ, Վրաստանում սովից մահվան դեպք գրանցվել է արդյո՞ք»,- այս հարցի հեղինակը Լադո Կախաձեա:
«Այն, ինչ կուսակցական հեռուստատեսություններն անում են ամեն օր, որ իբր երկրում երեխաներն ամեն օր սովից մահանում են, իհարկե, սուտ է»,- հայտարարում է Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ՝ Դիմիտրի Խունդաձեն:
Բժիշկները չեն պնդում, որ առողջ սնունդը և կատարյալ կերակուրը որոշում են կյանքի տևողությունը: Մասնագետներն ասում են, որ եթե մարդը միատարր սնունդ է ուտում, դա չի նշանակում, որ նա սոված չէ: Այդ ժամանակ նրա մարմինը օգտակար կրակրի և վիտամինների սով է զգում:
«Քո սդունդը քո դեղն է – այսպիսի մեծ նշանակություն է տալիս Հիպոկրատը կատարյալ կերակուրին: Մարդը պետք է ստանա այնքան քանակիկ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, որքան հաստատված է գիտնականորեն»,- ասում է առողջապահության փորձագետ՝ Մարինա Բերաձեն:
Այն, որ Վրաստանում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվն աճում է, սա ոչ թե որոշ պատգամավորներ, այլ կառավարությունն ընդունում է իր սեփական վիճակագրությամբ: Ըստ սոցիալական ծառայության գործակալության, վերջին մեկ տարվա ընթացքում պետությունից կենսաթոշակ ստացող անձանց թիվը աճել է 22%-ով: 2020-ին կենսապահովման նպաստ ստացողների թիվը գերազանցեց կես միլիոնը: Այս ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն է: Այնուամենայնիվ, վիճակագրությունից դուրս, Վրաստանում շատ մարդիկ իրենց աղքատ են համարում: Օրինակ ՝ 2020 թվականին 2427 միլիոն մարդ սոցիալական օգնության գործակալություն է դիմել օգնության համար, և նրանցից միայն կեսն է օգնություն ստացել:
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքին, ապա 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, օգնություն ստացողների թիվն աճել է գրեթե 2000-ով: Անցյալ տարի սոցիալական նպաստ ստանալու համար դիմել է շուրջ 37 830 մարդ, բայց օգնություն է ստացել միայն 13 475-ը:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :