Կառավարության կողմից գյուղատնտեսության համար մշակված հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, ֆերմերներին առաջարկում են երկու տեսակի օգնություն – առաջինը ագրոքարտերն են, որոնցով նրանք կարող են ձեռք բերել սերմացու նյութեր, գույք և պարարտանյութ: Իսկ երկրորդը՝ ագրոդիզելը – հողատարածքի սեփականատերերին պետությունն առաջարկում է գնել դիզել զեղչային գնով:
Գենադի Դումբաձեն դիզել գնելու համար Ասպինձայից եկել է Ախալցիխե: Ֆերմերը պետության կողմից առաջարկված զեղչերով օգտվել կարող է միայն «Սոկարում»: Ասում է, որ այլ բենզալցակայանում դիզելի գինը 1,60 լարի է, իսկ պետության օգնությունից հետո «Սոկարում» մեկ լիտր վառելանյութն արժե 1,17 լարի:
«Գյուղացու համար սա էլ աջակցություն է, փորելու համար կօգտագործեմ, ուրիշ ոչինչ չեմ կարող անել, բենզալցակայան գյուղում չկա, ուզում ես, թե ոչ, պետք է գաս քաղաք»,- ասում է նա:
Գենադիի նման, դիզելի ցածր գնով ձեռքբերման համար ստիպված են Ախալցիխե գալ նաև Ախալքալաքի ֆերմերները: Հաշվարկումներից հետո պարզել են, որ պետության կողմից, մեկ լարի աջակցությունից հետո, մեկ լիտր դիզելի գինը, մոտ 40 թեթրիով էժան են գնում:
Այս աջակցությունից օգտվել հնարավոր է միայն «Սոկարում»: Իսկ այս ընկերությունը Սամցխե-Ջավախքում ունի միայն 3 կետ՝ Ախալցիխեում, Բորջոմում և Բակուրիանիում: Դրա համար ֆերմերները ստիպված են անցնել 100 կմ, որպեսզի հասնեն «Սոկարի» բենզալցակայան: Սակայն, ինչպես նրանք են ասում՝ չարժէ: Ըստ Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության ղեկավարի, եթե ծրագրի մեջ ներառվեին նաև այլ բենզալցակայաններ, գյուղացիները կկարողանային իրենց սեփական քաղաքապետարանում վառելիք գնել: Գուրամ Ջինճվելաձեն իր հավանությունը չի տալիս նաև նշված ժամկետներին:
«Շատ արագ կծախսվի այս գումարն ու վառելիքը: Հնարավոր է, որ այս ամենը ֆերմերներին չհերիքի անգամ մինչև աշուն: Նման օգնությունը չի կարող փոխել գյուղատնտեսության իրավիճակը և չի կարող ամբողջովին ապահովել ֆերմերին»,- ասում է Գուրամ Ջինճվելաձեն:
Գյուղացին կարող է վառելանյութ օգտագործել ըստ կամքի, ոչ միայն հող մշակելու համար, - ասում է Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության ծառայության պետը: Ըստ Նանա Զուբաշվիլիի ՝ «SOCAR» ընկերությունը ընտրվել է մրցույթի միջոցով, դրա որակը նույնպես պետք է հաշվի առնել:
«Ցանկացած ընկերություն կարող էր մասնակցել տենդերում: Ինչպես նաև, եթե ուշադրություն դարձնենք ապրանքի որակին, ծախսին և այլ մանրամասներին, կտեսնենք, որ շահավետ է»,- հայտարարում է Նանա Զուբաշվիլին:
Ագրոդիզելից բացի, Մայիսի 20-ից սկսվել է գյուղատնտեսական նշանակության հատուկ քարտերի տրամադրումը այն ֆերմերներին, ովքեր ունեն օրինական գրանցած հողատարածքներ (վարելահող և անձնական հողամաս)` 0.25-ից 10 հա` 200 լարի (միավոր) յուրաքանչյուր 1 հեկտարի դիմաց:
Թենգիզ Ջանաշվիլիի ագրոքարտի վրա հավաքվում է 155 միավոր: Ֆերմերը պատրաստվում է այն օգտագործել գյուղատնտեսության համար հատուկ նյութեր ձեռք բերելու համար: Նա Վալեում հիմնականում կաղամբ է աճեցնում:
Ագրոքարտերի վրա հավաքված միավորները փոխարինել գումարով հնարավոր է Սամցխե-Ջավախքի 17 խանութում, այստեղից 7-ը գործում է Ախալցիխեում:
«Մեկ միավորը մեկ լարի է: Ինչպես անցած տարիներին կար սահմանափակում, որ միայն մի բան կարող էինք ձեռք բերել, այդպես չէ: Ամեն ինչ հնարավոր է գնել, բայց հիմնական ուշադրությունն ուղղված է բույսերի խնամքի միջոցների, սարքավորումների և գույքագրման վրա»,- ասում է ագրոխանութի աշխատակից՝ Մերի Էնդելաձեն:
Գյուղատնտեսական հատուկ քարտեր ստանալու համար բնակիչները պետք է հաշիվ բացեն Liberty Bank- ում, որից հետո հաշիվը կհամալրվի հատուկ միավորներով: Եվ ով արդեն ունի հին հաշիվներ Liberty Bank- ում, որոնք բացվել են 2014-ին գյուղատնտեսական վաուչեր ստանալու համար, նոր հաշիվ այլևս չի պահանջվում, միավորներն ինքնաբերաբար մուտքագրվում են այդ քարտին:
Դիզելային վառելիքի զեղչով կտրոնի ստացումը հաստատելու համար բնակիչները պետք է կապնվեն Նինոծմինդայի Տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնին կամ քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Հովսեփ Նորսոյանի և Մարտին Մղդեսյանի հետ, ովքեր ստուգելու են բնակիչների տվյալները հատուկ տվյալների բազայում: Ծրագրի բյուջեն կազմում է 37 մլն լարի:
Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը նպատակ ունի զարգացնել գրանցված հողամասեր ունեցող ֆերմերային տնտեսությունները: Հենց հողի գրանցումն է հանդիսանում օգնություն ցուցաբերելու հիմնական նախադրյալը:
Ծրագրի անմիջական շահառուները, որոնք կստանան սուբսիդիաներ, կլինեն մոտ 200 000 ֆերմերներ:
Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության տվյալներով ՝ գյուղատնտեսական քարտերի 70% -ը արդեն կանխիկացվել է: Հուլիսի 22-ի դրությամբ Սամցխե-Ջավախքի ագրո-դիզելային ծրագրից օգտվել է 4 602 ֆերմեր (148.883 լիտր):
Վաուչերները օգտագործել կարող են մինչև 2021 թվականի մայիս:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: