Մնացել են արդյոք ազատ տեղեր Սամցխե-Ջավախքի կովիդ-կլինիկաներում
Սամցխե-Ջավախքի չորս կորոնավիրուսային կլինիկաներում ազատ մահճակալներ չկան: Բժշկական հսկողության կարիք ունեցող հիվանդներին ուղղորդում են մեկ այլ տարածաշրջանի բժշկական հաստատություն, որտեղ ազատ տարածք կա: Կլինիկա հասնելու համար հիվանդները պետք է հերթ կանգնեն։
«Երեք ժամ սպասում էինք կլինիկայի բակում, որպեսզի շտապ օգնությունը հաստատությում ազատ տեղ գտներ մեզ համար, հետո պարզվեց, որ ազատ մահճակալ կա Խաշուրիի կլինիկայում: Մեզ մոտ էլ կար տեղ, բայց միայն երկրորդ օրը կարող էին տեղավորել: Քանի որ շատ ծանր վիճակում էի, այդ իսկ պատճառով տեղափոխեցին Խաշուրիի կլինիկա»,- հայտարարում է պացիենտ՝ Մանանա Կավելիձեն:
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի բոլոր 60 մահճակալները զբաղված են: Բուժհաստատությունն հոգ է տանում միջին և ծանր հիվանդների մասին։ Վարչակազմից հայտնում են, որ ութ հիվանդ տեղավորվել է վերակենդանացման բաժանմունքում:
Սամցխե-Ջավախքի կովիդ կլինիկաներում մոբիլիզացվել է 180 մահճակալ, այս փուլում բոլորը զբաղված են։
Մարզպետարանից ասում են, որ տեղյակ են խնդրին և փորձում են լրացուցիչ անկողնային պարագաներ մոբիլիզացնել։ Նահանգապետ՝ Բեսիկ Ամիրանաշվիլին չի բացառում, որ Աբասթումանիի թոքային կենտրոնը կվերածվի կովիդ-կլինիկայի՝