Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմաններից ելնելով, ճանապարհներին խցանումներից խուսափելու համար Վրաստանում շարունակվում են մաքրման աշխատանքները։
Գերատեսչությունից հայտնում են, որ բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ճանապարհները մշտապես մշակվում են ավազաաղային խառնուրդով, որպեսզի վերականգնվի տրանսպորտային երթևեկությունը։
«Այս պահին երթևեկության հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոճանապարհներին.
Առատ ձյան պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու կմ138-կմ158 (Չումաթելեթի-Խունևի) միջազգային նշանակության հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով Վանի-Սուլորի կենցաղային նշանակության ավտոճանապարհի կմ6-կմ11 հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ձյան և մերկասառույցի պատճառով հանրապետական նշանակության ճանապարհի Շուխուտի-Ացանա-Մամաթի-Ձիմիթի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն երկու և ավելի առաջատար կամուրջներով տրանսպորտային միջոցների համար, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի հանրապետական նշանակության կմ1-կմ106 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է երկու և ավելի կամուրջի առկայության դեպքում։
Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն և բուք) Ալպանա-Ցագերի կենցաղային նշանակության ավտոճանապարհի կմ1-կմ22 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 տեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ մնացած տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ30-կմ186 (Ջվարի-Ուշգուլի) հանրապետական նշանակության հատվածով արգելվում է կցովի և կիսակցովի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը։ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։ Ավտոմոբիլային ճանապարհի կմ1-կմ30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, երթևեկել պատշաճ և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է Ճանապարհների վարչության հաղորդագրությունում։