Լուրեր
«Տուն չի մնացել»,- հրդեհից հետո Համբարձում Բաբոյանի ընտանիքը գիշերում է բարեկամի տանը
Ախալցիխեի Սակրեբուլոյի փոխնախագահ՝ Համբարձում Բաբոյանն ընտանիքի հետ գիշերում է հարազատներից մեկի տանը: Նրա խոսքով՝ երկհարկանի տունը գրեթե ամբողջությամբ ավերվել է հրդեհից։ Դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։
«Հետաքննության պատասխանը դեռ չկա, սպասում ենք, չեմ կարծում, որ այսքան շուտ կլինի... Տնից բան չի մնացել, մի բան կլինի, Աստված հնարավորություն կտա, կանեմ ամեն ինչ, ժամանակավորապես ապրում եմ ուրիշի տանը»,- ասում է Համբարձում Բաբոյանը։
Այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 19 օր մնալուց հետո պատգամավորը բուժումը շարունակում է տանը։ Ասում է, որ իրավիճակից հիմա է դուրս գալիս:
«Բուժումը շարունակվում է, բայց ես արդեն դուրս եմ գալիս վիճակից, նույնիսկ երբեմն աշխատանքի եմ գնում, երբ շատ շոգ չէ»,- «9-րդ ալիք»-ի հետ զրույցում նշում է Բաբոյանը։
Հիշեցնենք, որ Համբարձում Բաբոյանը վիրավորվել էր իր տանը բռնկված հրդեհի ժամանակ։ Նա մտել էր այրվող շենք՝ կնոջն ու երեխային դուրս բերելու համար։ Ըստ բժիշկների՝ պատգամավորը ստացել է երրորդ աստիճանի այրվածքներ։
გააზიარეთ :