27-ամյա կնոջ մահը Ախալքալաքի հիվանդանոցում. մանրամասներ
Օգոստոսի 7-ին Ախալքալաքի կլինիկայում 27-ամյա մի կին է մահացել։ Նա եղել է Խոսպիո գյուղի բնակչուհին: Ըստ կլինիկայի, հիվանդին ծանր վիճակում ընդունել են օգոստոսի 6-ին։ Չնայած ցուցադրված օգնությանը, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Կնոջ մահվան գործով արդեն հետաքրքրվել է Դեղերի և բժշկական կարգավորող գործակալությունը։
Հիվանդի հարազատները հիվանդանոցին մեղադրում են անփութության և անգործության մեջ։ Նրանց խոսքով, կինը ծննդաբերել է ֆիզիոլոգիապես և չնայած բողոքներին՝ դուրս է գրվել տուն։ Կնոջ ինքնազգացողության վատթարացումից հետո ընտանիքը նրան կրկին տեղափոխել է հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր։
Կլինիկայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից պարզաբանում են, որ հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո նրա մոտ սրտի կանգ է նկատվել, որը գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրկնվել է։
«Ամեն անգամ վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի ռիթմը վերականգնվել է, թեև հիվանդի վիճակը շարունակում էր մնալ ծանր: Մի քանի անգամ կանչվել է ուղեգրային խումբ, սակայն անկայուն հեմոդինամիկայի պատճառով հիվանդին չի հաջողվել տեղափոխել»,- բացատրում են Ախալքալաքի հիվանդանոցում:
Նրանց խոսքով, հիվանդի առողջական վիճակի կառավարման գործընթացում ներգրավվել է տեղի և թբիլիսյան առաջատար մասնագետների թիմը։
«Մահվան պատճառները պատկան մարմինները կպարզեն հիվանդության պատմության մանրամասն ուսումնասիրությունից հետո, որն առաջին հերթին բխում է մեր շահերից։
Ամբողջ սրտով կիսում ենք ընտանիքի ցավը և ևս մեկ անգամ հայտնում մեր խորը վիշտը»,- հայտնեցին կլինիկայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Արդեն կատարվել է բժշկական փորձաքննություն։ Համապատասխան ծառայությունները կպարզեն, թե ինչն է դարձել երիտասարդ կնոջ ինքնազգացողության վատթարացման և ապա մահվան պատճառ։