«Դեմոկրատ մեսխերի մությունը» նոր նախագծի շնորհանդես է անցկացրել
«Դեմոկրատ մեսխերի մության» կողմից կազմակերպված USAID/Georgia ծրագրի «Միասնությունը բազմազանության մեջ է» միջոցառումն անցկացվեց Ախալցիխեում։
Ծրագիրն իրականացվում է USAID-ի ֆինանսական աջակցությամբ, UNA Georgia Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:
Ծրագրի գործընկերն Ախալցիխեում և Ախալքալաքում Դեմոկրատ Մեսխերի Միությունն է։
«Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագիրը ծառայում է քաղաքացիների քաղաքացիական ինտեգրմանը և տնտեսական հզորացմանը։ Այն նպատակ ունի մեծացնել փոքրամասնությունների ներգրավվածությունը հանրային քաղաքականության բոլոր հարցերում, խթանել նրանց տնտեսական ինտեգրումը ոլորտային համագործակցության միջոցով և ամրապնդել սոցիալական, քաղաքացիական և տնտեսական կապերը փոքրամասնության և մեծամասնության միջև:
Ծրագրում ընդգրկված երիտասարդներից բացի շնորհանդեսին ներկա էին նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։