Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 147-րդ կիլոմետրի մոտ (Չումաթելեթի-Խևի հատված) տեղի ունեցած քարաթափման հետևանքով ընթանում են լանջերի մաքրման աշխատանքներ: Ողջ գիշեր շարունակվել են ճանապարհի մաքրման և լայնացման աշխատանքները։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի կմ 114-կմ 194 հատվածում ցերեկը կվերականգնվի միայն բեռնատարների երթեւեկությունը։
«Քանի որ ապրիլի 11-ից բեռնատար տրանսպորտը հնարավոր չէր անցկացնել սահմանված ռեժիմով, ապրիլի 12-ին՝ Ռիկոթիի հատվածով, ամբողջ ցերեկը և գիշերը կշարժվեն միայն բեռնատարները։ Ապրիլի 12-ին թեթև ավտոմոբիլային տրանսպորտը կրկին կկարողանա շարժվել Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ուղղությամբ։
Ապրիլի 13-ին ժամը 07:00-ից Ռիկոթիի հատվածում երթեւեկությունը կվերականգնվի սահմանված հատուկ ռեժիմով, այն է. Ժամը 07:00-19:00-ն Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 114-ից կմ 194 տեղաշարժը կթույլատրվի միայն թեթև տրանսպորտային միջոցների համար: Ժամը 21:00-ից մինչև 06:00-ն նույն հատվածով շարժվում են միայն բեռնատարները»,- նշված է ավտոճանապարհի վարչության տեղեկատվության մեջ։