«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Նինոծմինդայի բնակչությանը
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, Ապրիլի 19-ին Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 14:00-17:00-ն կդադարեցվի էլեկտրամատակարարումը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Ժդանով, Օրլովկա, Սպասովկա, Եֆրեմովկա, Սամեբա գյուղերի բաժանորդների համար։
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: