Ինչ պետք է հաշվի առնեն վարորդները դեկտեմբերի 1-ից
Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Վրաստանի օրենսգրքում» և «Երթևեկության մասին» օրենքում փոփոխությունները։
Օրենքների նախագծերը պատգամավորներին ներկայացրել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նրա խոսքով՝ մառախուղի, անձրեւի, ձյան և այլ բնական երևույթների ժամանակ վտանգավոր է տրանսպորտային միջոցներով երթեւեկելը, երբ տեսանելիությունը նվազում է։ Այս առումով հատկապես վտանգավոր է ձմռանը Վրաստանի լեռնային շրջաններում ճանապարհորդելն այնպիսի փոխադրամիջոցով, որը հագեցած չէ համապատասխան անվադողերով կամ հակասողանքային շղթաներով։ Ձմեռային ժամանակահատվածում (դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում) նախատեսված գոտիներում շարժվելիս մեքենաները պետք է հագեցած լինեն ձմեռային անվադողերով:
Փոխնախարարի հայտարարության համաձայն՝ նշված նորմերը խախտող անձին դրամական տուգանքի հետ մեկտեղ վարորդական վկայականի համար շնորհված միավորների թիվը կկրճատվի 5 միավորով:
Հանձնաժողովը կողմ է արտահայտվել քննարկված օրինագծերին։