Նինոծմինդայում և Բորջոմիում հոսանք չի լինելու (R)
Ցանցի պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից 15:00-ն էլեկտրամատակարարումը կդադարեցվի Նինոծմինդայի շրջանի Ժդանով և Սամեբա գյուղերի բաժանորդների համար:
«Էներգո-Պրո-Ջորջիա»-ի տեղեկացմամբ, էլեկտրամատակարարումը կդադարեցվի ժամը 11:00-ից 14:00-ն Բորջոմիի Ռոբաքիձե, Շանիձե, Խանձթելի, Բարաթաշվիլի և հարակից փողոցներում գտնվող բաժանորդների համար։
Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի բնականոն ռեժիմով։