Նման թերի ընտրությունները ԵՄ անդամակցությունն անհնար են դարձնում
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դենիել Թվայնինգը արձագանքում է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերի հայտարարությանը սոցիալական ցանցերում և նշում, որ նման թերի ընտրությունները ԵՄ անդամակցությունը դարձնում են անհնար։
«Ուժեղ խոսքեր՝ ուժեղ սենատորից։ Հուսով եմ, որ Վրաստանի ղեկավարությունը հասկանում է, թե ինչն է վտանգված, քանի որ վրացիների 90%-ը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ինչը նման թերի ընտրություններով անհնար է», - գրում է IRI-ի նախագահը։
Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերը երկու օր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել է, որ կիսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տեսակետը, որ այս ընտրությունները ոչ ազատ էին և ոչ արդար, և չեն արտացոլում ժողովրդի կամքը։ Նրա խոսքով, արժանապատիվ, թափանցիկ և օրինական գործընթացի փոխարեն վրաց ժողովրդին մատուցվել է կեղծիք։