Ավտոճանապարհների վարչության տեղեկացմամբ, միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհին կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։
Վարչության տվյալներով, ներքին պետական նշանակության Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի 86-106 կմ հատվածում վերականգնվել է բարձր անցանելիությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը դեռևս ժամանակավորապես սահմանափակված է։