Դժոխք կսկսվի. Դոնալդ Թրամփը նախազգուշացնում է
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դժոխք ստեղծել ՀԱՄԱՍ-ի համար, եթե Իսրայելից առևանգված պատանդները մինչև իր երդմնակալության օրը ազատ չարձակվեն։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկել են ապագա ծրագրերը։
«Հունվարի 20-ին ես շատ հասանելի կլինեմ ու կտեսնենք։ Ինչպես գիտեք, ես զգուշացրել եմ, որ եթե պատանդները մինչև այս ամսաթիվը տուն չվերադառնան, դժոխքը կլինի, և այն շատ ուժեղ կլինի: Մայք Ուոլցը հիանալի աշխատանք է կատարում»,- ասել է Դոնալդ Թրամփը։