Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին և ռուսական ընկերություններին պատկանող 18,9 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաշատը սառեցրել է Բելգիան՝ 3,5 մլրդ եվրո։ Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է՝ 2,5 մլրդ և Գերմանիան՝ 2,2 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներով։
Այս ցուցակում է նաեւ Մալթան, որտեղ արդեն արգելափակվել է 150 հազար եվրոն։ Այս գումարը ներառում է անշարժ գույքի, ինչպես նաև զբոսանավերի, ուղղաթիռների և արվեստի գործերի արժեքը։ Նաև մինչ այժմ սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկին պատկանող 300 միլիարդ եվրոն։
Ինչպես անցյալ շաբաթ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է այդ ակտիվների բռնագրավման և Ուկրաինային պատճառված վնասի փոխհատուցման հարցը։