Տնտեսություն
«Ոսկու գինն արդեն հասել է իր գագաթնակետին». Որքան արժե թանկարժեք մետաղը Ախալցիխեում
Կորոնավիրուսի համաճարակը զգալիորեն կրճատել է ոսկերչական բիզնեսի եկամուտները, ոսկին աճել է համաշխարհային շուկաներում, գները Վրաստանում նույնպես աճել են: Հետևաբար, ոսկու գինն աճեց նաև Ախալցխայում:
Ոսկու և ոսկու արտադրանքի գինն աճել է շուրջ 47% -ով: Եթե մինչ համաճարակը 1 գրամ ոսկու գինը հասնում էր 80-90 լարիի, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել 130-150 լարիով: Ոսկի վաճառողների կարծիքով, թանկարժեք մետաղի գինը տարվա ընթացքում դանդաղ է աճեց: Արժեքի բարձրացումն իր հերթին հանգեցրեց սպառողների նվազմանը:
«Գարնանից այս կողմ բավականին թանկացավ ոսկին, հաճախորդ էլ չկա: Համաճարակի ժամանակ դժվարանում են գնել ոսկի: Մեկ գրամ հասարակ ոսկին արժե 150 լարի և սա միայն մեզ մոտ չէ: Ամենուրեք նման իրավիճակ է: Նման գներ երբ են եղել, չեմ էլ հիշում»,- ասում է ոսկի վաճառողը:
Համաճարակի պատճառով տնտեսական ծանր վիճակում հայտնվեցին նաև անձամբ հաճախորդները: Թանկարժեք մետաղը գնում են միայն անհրաժեշտությունից ելնելով: Թանկացած արժեքի պատճառով նրանք ստիպված են վճարել գրեթե կրկնակի արժեք:
«Գնացի ոսկի գնելու, մոտ ապագայում ընտանիքիս պետք է: Գները բավականին աճել են:
Չկարողացա գնել: Ավելի լավ է կյանքի նշանակավոր իրադարձությունները հետաձգենք ու սպասենք գների էժանացմանը: Գոնե մի քիչ նվազի գները, որ կարողանանք գնել»,- նշում է տեղացի՝ Խաթունա Գոգոլաուրին:
Փորձագետների գնահատմամբ, թանկարժեք մետաղի գինն այլեւս չի բարձրանա, քանի որ դրա արժեքն արդեն առավելագույնն է: Ըստ փորձագետ Թամազ Գուլեդիանիի, համաճարակի ընթացքում թանկարժեք մետաղի գինն աճել է, բայց ոսկու պահանջարկը քիչ թե շատ նույնն է:
«Հաճախակի պահանջը ամուսնական մատանիներինն է: Ուրիշ ոսկեղեն չեն պահանջում: Դիմող անձինք կրկին կան, չնայած գները հասել են պիկի: Սրանից ավել բարձրանալ չի կարող: Ոսկու գների բարձրացումը կախված է միջազգային գնից, երբ ոսկու գինը աճում է աշխարհում, թանկանում է նաև մեզ մոտ»,- բացատրում է փորձագետ՝ Թամազ Գուլեդիանին:
Վիճակագրության ազգային գրասենյակի տվյալներով ՝ ոսկե մատանին Վրաստանում մինչև 2020 թվականը, երեք ամենաթանկ ապրանքատեսակներից մեկն է:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :