Վրաստանում ելակի ներկրումը եռապատկվել է՝ ի՞նչ արժե ապրանքը
Վրաստանում թարմ ելակի ներմուծման ծավալը ռեկորդային է նախասեզոնային շրջանի համար, որը հունվար-փետրվարին կազմել է 420 տոննա։ Սա երեք անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ամիսների տվյալները։ Տեղեկությունը տարածում է EastFruit ագրոհարթակը։
Մասնավորապես, 2022-23 թվականների օգոստոսից փետրվար սեզոնին թարմ ելակի ներմուծումը նախորդ տարվա համեմատ 44 տոկոսով ավելի է եղել, այսինքն՝ 750 տոննայով, մինչդեռ 2021-2022 թվականների նույն ժամանակահատվածում ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 250 տոննա։
Ըստ EastFruit-ի վերլուծաբանների՝ տարեկան ներմուծման նման մեծ թռիչքը պայմանավորված է տեղական պահանջարկի ավելացմամբ, որն առաջացել է ՌԴ քաղաքացիների ներհոսքով երկիր, ինչպես նաև տնտեսության հետհամաճարակային վերականգնմամբ։
Վերջին 9 տարվա նշված ամիսների համեմատ ելակի ներմուծումը մեկ տարում աճել է մոտավորապես 85 տոննայով։ Ներմուծվող ապրանքների 82%-ը եղել է թարմ, մնացածը՝ սառեցված։ Ըստ EastFruit-ի՝ սառեցված ելակի ներմուծումն ավելի պատահական և անկայուն է, մինչդեռ թարմ ելակի ներմուծումը կայուն աճ է գրանցում:
2016-2017 թվականներին Վրաստանում արտադրվել է 5,3 հազար տոննա ելակ, իսկ առաջիկա 4 տարիներին (2018-2021 թվականներին) ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 5,0 հազար տոննա։
Բացի այդ, տեղական ջերմոցները չեն կարող մրցակցել էժան ներկրման հետ։