Տնտեսություն
Շաքարավազի համաշխարհային գինը 12 տարվա առավելագույնին է հասել
Աշխարհում շաքարավազի գինն աճում է: Լոնդոնի ֆոնդային բորսայում ֆյուչերսների արժեքը գերազանցել է 705,5 դոլարը, ինչը 2011 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակն է։ Տեղեկությունը տարածում է Bloomberg-ը։
Geostat-ի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվարին ձեռք է բերվել 5,7 մլն ԱՄՆ դոլարի 7526 տոննա շաքարավազ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գնվել էր 3,6 մլն ԱՄՆ դոլարի 6435 տոննա։
Ըստ այդմ՝ ստացվում է, որ շաքարավազի ներկրման 1 կիլոգրամն այս տարի երկրին արժեցել է 1,31 դոլար՝ այսօրվա փոխարժեքով 3,3 լարի։
Ստորև տրված է 5 երկրների ցանկը, որտեղից Վրաստանն այս տարի ամենաշատ ապրանքն է գնել.
- Ֆրանսիա- 3.655 մլն ԱՄՆ դոլարի 4 561 տոննա (միջինը 1 կգ 1,25 դոլար)
- Հնդկաստան- 810 հազար ԱՄՆ դոլարի 1 320 տոննա (միջինը 1 կգ 1,6 դոլար)
- Նիդերլանդներ- 808 հազար ԱՄՆ դոլարի 1 032 տոննա (միջինը 1 կգ 1,27 դոլար)
- Եվիպտոս- 351.4 ԱՄՆ դոլարի 513 տոննա (միջինը 1 կգ 1,4 դոլար)
- Ադրբեջան- 41.5 ԱՄՆ դոլարի 42.5 տոննա (միջինը 1 կգ 1,02 դոլար)
გააზიარეთ :