Տնտեսություն
10 ապրանք, որոնք ամենաշատը թանկացել են մայիսին
2023 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 1,5 տոկոս։ Այս մասին տվյալները տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա գործակալության տվյալներով՝ 2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 4,0 տոկոս։
Ներկայացնում ենք 10 պարենային ապրանքների ցանկը, որոնց գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենաշատը աճել է 2023 թվականի մայիսին.
- Ձմերուկ- 49.5%-ով
- Սոխ- 37.4%-ով
- Տոմատի մածուկ - 27.1%-ով
- Եգիպտացորենի ալյուր - 25.1%-ով
- Թխվածք- 22.6%-ով
- Կարտոֆիլ- 19.5%-ով
- Տավարի միս - 17.7%-ով
- Մանանեխ-16.9%-ով
- Տավարի մսի ֆարշ- 16.1%-ով
- Գործարանային կաթ - 15.2%-ով
გააზიარეთ :