Ուսուցիչների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան. Իրակլի Ղարիբաշվիլի
2024 թվականին ուսուցիչների աշխատավարձերը զգալի կբարձրանան՝ լրիվ դրույքով ուսուցիչները կստանան միջինը 500 լարի և ավելի բարձր, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Նրա խոսքով, 2024 թվականի բյուջեն կկազմի 28 մլրդ 500 մլն լարի, որից 160 մլն լարին հատկացվելու է կրթության նախարարությանը։
«Բյուջեի վերամշակված տարբերակը կավելանա 700 միլիոնով, իսկ ընդհանուր բյուջեն արդեն 28 միլիարդ 500 միլիոն լարի է»: