Որ տեսակի վարկերի դեպքում կարող եք հրաժարվել պայմանագրից
Հուլիսի 1-ից սկսած, սպառողը իրավունք ունի հրաժարվել հեռավար պայմանագրից, ինչպես նաև մինչև մեկ միլիոն լարի չափով տրված վարկերից/կրեդիտներից դրանց կնքման պահից 14 օրվա ընթացքում։ Այս փոփոխությունները ուժի մեջ են մտել «ֆինանսական կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման ընթացքում սպառողների իրավունքների պաշտպանության կարգում»։
Ի՞նչ պետք է իմանանք մեր իրավունքների մասին ֆինանսական կազմակերպությունների հետ կապված. այս մասին խոսել է Վրաստանի Ազգային Բանկի սպառողների իրավունքների պաշտպանության վարչության պետ Լաշա Գզիրիշվիլին:
«Վերջին մեծ փոփոխությունը՝ պայմանագրից հրաժարվելու իրավունք ունենալը, եվրոպական դիրեկտիվի պահանջներից է բխում: Մենք համարեցինք, որ այս իրավունքը անհրաժեշտ էր տալ սպառողներին, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում: Հուլիսի 1-ից հստակեցվել է և մանրամասն գրվել է, թե ինչ տեսակի պայմանագրերից կարող է սպառողը հրաժարվել:
Ամենակարևորը այն է, որ սպառողը կարող է ցանկացած ժամանակ չեղարկել պայմանագիրը առանց որևէ պատճառի: Դրա համար անհրաժեշտ է հատուկ ծանուցում ուղարկել ֆինանսական հաստատությանը: Պայմանագրի կնքման պահից 14 օրվա ընթացքում սպառողը ուղարկում է ծանուցումը, և 30 օր ունի սպառողը/ֆինանսական կազմակերպությունը, որպեսզի վերադարձնեն ծառայությունների համար վերցված գումարները:
Այստեղ հնարավոր է, որ սպառողին որոշակի ծախսեր կպարտադրվեն. օրինակ, եթե սպառողը չեղարկում է պայմանագիրը, 30 օրվա ընթացքում նա պետք է վերադարձնի վերցրած գումարը և պայմանագրի կնքման պահից մինչև գումարի վերադարձման պահը տոկոսը: Նա չի ստիպված լինի վճարել տրամադրման միջնորդավճարը», - նշել է Գզիրիշվիլին:
Նա նաև հստակեցրել է, որ այս փոփոխությունը վերաբերում է այնպիսի վարկերին, որոնց վերցնելու որոշումը մարդը համեմատաբար արագ է կայացնում, այսինքն՝ գրավադրության, ավտոմեքենայով ապահովված վարկերին և հազվադեպ՝ հիպոթեկային վարկերին:
Հարցին՝ արդյոք այս փոփոխությունները կկրճատեն բողոքները, Գզիրիշվիլին պատասխանել է, որ ընդհանուր առմամբ բողոքների քանակի աճը միտում է և դա չի նշանակում, որ ֆինանսական հաստատությունները ինչ-որ բան սխալ են անում:
«Ֆինանսական ինստիտուտների դեմ բողոքների աճը նշանակում է, որ տեղեկացվածությունը բարձրացել է, և մարդիկ սովորել են պաշտպանել իրենց իրավունքները: Ուստի հնարավոր է, որ բողոքների քանակը էլ ավելի աճի: Միևնույն ժամանակ, բողոքների 20%-ը լուծվել է սպառողների օգտին, ուստի չենք կարող ասել, որ դրանք գրելը անիմաստ է», - նշել է Լաշա Գզիրիշվիլին: