Ոմանք երազում են լարիի փոխարժեքի անկման մասին. Կոբախիձե
Ոմանք երազում են լարիի փոխարժեքի անկման մասին, սակայն դա, իհարկե, ժամանակավոր երևույթ է, - այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե չլիներ արտասահմանից ֆինանսավորվող մշտական ապակայունացման փորձերը, երկրի տնտեսությունը շատ ավելի արագ կզարգանար։
«Ինչ վերաբերում է լարիի փոխարժեքին, յուրաքանչյուր նմանատիպ գործընթացի ժամանակ լինում են կարճաժամկետ տատանումներ, ինչը նորմալ է, սակայն միշտ լարիի փոխարժեքը վերադարձել է իր սկզբնական դիրքին։ Այս անգամ էլ նույնը կլինի։
Վերջին օրերին ընդդիմության ներկայացուցիչները մեծ շեշտադրում են անում լարիի վրա, սակայն նույնը տեղի էր ունենում նախորդ բողոքի ցույցերի ժամանակ և դրանից առաջ։ Եթե չլինեին արտասահմանից ֆինանսավորվող մշտական ապակայունացման փորձերը, մեր տնտեսությունն ավելի արագ կզարգանար։ Եվրոպայում մենք ունենք տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը, սակայն այն կարող էր ավելի բարձր լինել, եթե չլինեին երկրի ապակայունացման մշտական փորձերը և ռադիկալ ընդդիմության գործողությունները։
Ինչ վերաբերում է լարիի փոխարժեքին, դա ժամանակավոր երևույթ է։ Երբ որ իրավիճակը հանդարտվի, ինչը շատ արագ տեղի կունենա, այդ ազդեցությունը անմիջապես կարտացոլվի լարիի փոխարժեքի վրա», - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։