Իրավունք
Ոստիկանությունը վերջին զանգին ատրճանակից կրակելու գործը փակել է
Քաղաք Ախալցիխեում, դպրոցի ավարտը նշելու ժամանակ շրջանավարտներից մեկը զենքով օդն է կրակել: Դեպքը տեղի էր ունեցել Մայիսի 20-ին: ՆԳՆ-ում ասում են, որ մեղադրանքի նշաններ չգտնելու պատճառով գործը փակվել է:
«Հետաքննությունը սկսվել էր միանգամից, բայց ընդհատվեց, քանի որ մեղադրման նշաններ չեն գտնվել: Կրակել է, բայց օրենքը չի խախտել: Քանի որ ա.կ. «Ստարտովկայի» օգտագործումը թույլատրելի է բոլորի համար: Սա զենք չէ, միայն կրակոցի ձայն ունի»,- ասում է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
Հետաքննությունն իրականացվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և չորրորդ մասերով, որը վերաբերում է հրազենի ապօրինի ձեռքբերմանը և պահելուն, ինչպես նաև խմբակային և կրկնակի օգտագործմամբ:
Ականատեսների խոսքով, 17-ամյա տղան մի քանի կրակոցով նշում էր դպրոցի ավարտը:
გააზიარეთ :