Շանտաժ ՝ ինտիմ նամակագրություններով
Իրավապահ մարմինները ձերբակալել են մի անձ, ով կնոջը շանտաժի էր ենթարկում նամակագրությունների հրապարակմամբ:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է կնոջ հետ, ում հետ որոշ ժամանակի ընթացքում ունեցել է ինտիմ նամակագրություն:
«Կինը Լ.Մ.-ին իր կամքով ուղարկել է անձնական կյանքը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր: Սրանից հետո, Լ.Մ.-ն իրենց նամակագրության հրապարակայնության դիմաց, շորթությամբ, պարբերաբար ատիպում էր գումար փոխանցել ազարտային խաղերից մեկի կայքէջի անձնական հաշվեհամարին»,- ասվում է տեղեկությունում:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիդա Քարթլիի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում,1993 թվականին ծնված Լ.Մ.-ին ձերբակալել են Գորիի մունիցիպալիտետի Տինիսխիդի գյուղում: Հանցագործությունը նախատեսում է 2-ից 4 տարվա ազատազրկում: