Իրավունք
Գողության մեղադրանքով ձերբակալվածների դատական նիստն ավարվտել է
Ախալցիխեի գյուղ Ածղուրիում, խանութի գողության մեղադրանքով ձերբակալված անչափահասների դատապարտման վերաբերյալ, դատական նիստն անցկացվեց փետրվարի 8-ին: Գործընթացը կայացավ Ախալցիխեի շրջանային դատարանում:
Տուժած կողմը որպես պատիժ պահանջում էր դատապարտություն, իսկ պաշտպանող կողմը՝ գրավ, 1 000 լարի չափով:
Դատավորը մասնավորապես հաշվի առնելով երկու կողմերի պահանջները, 2003 թվականին ծնված Լ.Ջ.-ին ազատազրկում, իսկ 2004 թվականին ծնված Լ.Ծ.-ին նշանակվեց գրավ՝ 3 000 լարի չափով:
Դեպքը տեղի է ունեցել Փետրվարի 6-ին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները խանութ են մտել, գողանալով որոշ գումար և ապրանք:
Ոստիկանությունը երկու դեռահասին էլ դեպքից անմիջապես հետո ձերբակալեց: Որպես ապացույց առգրավվել են թալանված ապրանքներն ու փողերը:
გააზიარეთ :