Իրավունք
Ոստիկանությունում գտնվող պատգամավորներն ու փամփուշտի հետքը
Երկկողմանի կրակոցներից հետո, Վրաստանի խորհդարանի անդամ՝ Հենզել Մկոյանը, Ախալքալաքի Սակրեբուլոի անդամ՝ Սամվել Պետրոսյանը, Պետրոսյանի որդին և մոտ 15 տեղացի ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքում հարցաքննման էին: 

Երկկողմանի կրակոցների պատճառը պարզելու համար Ախալքալաքի բնակիչներին Ախալցիխե տեղափոխեցին մարտի 26-ին, երեկոյան ժամը 18:00 սահմաններում: Հարցաքննումն ավարտվեց այսօր, ժամը 7-ին: 

Դուրս եկած պատգամավորը լրատվամիջոցների մոտ մեկնաբանություններ չի անում: Հեռախոսազանգերին Հենզել Մկոյանը չի պատասխանում: 

Սամվել Պտրոսյանը հայտարարում է, որ լրագրողների հետ կկապվի միայն հետաքննության ավարտից հետո: Սակրեբուլոի պատգամավորը հույս ունի, որ գործը ժամանակին կավարտվի և մեղավորը կպատժվի: 

Մարտի 26-ին Ախալքալաքում, քաղաքի կենտրոնում, Վրաստանի խորհրդարանի անդամ՝ Հենզել Մկոյանի տան և Սակրեբուլոի պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանի սրճարանի մոտ, 5 անգամ հնչել են կրակոցի ձայներ:


ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել միանգամից երկու հոդվածով.

Վրաստանի քերական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետով, ինչը ենթադրում է բռնություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատճառելով ֆիզիկական ցավ:

Քննության արդյունքում հայտնաբերված մեղավորները կարող են պատժվել տուգանքով, կամ 240 ժամ հանրօգուտ աշխատանք կատարելով, կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ, ինչպես նաև մեղավորները կզրկվեն զենք կրելու իրավունքից:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասը ենթադրում է՝ հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից մինչև 6 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածի չորրորդ մասը ենթադրում է ապօրինի զենքի կրում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից մինչև 7 տարի:
| Print |