Ախալցիխեի գյուղում տղամարդուն սառը զենքով վիրավորել են
Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծիրա գյուղում 45-ամյա տղամարդուն վիրավորվել են: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին, լուսադեմին։ Տղամարդը «Իմեդի» կլինիկա է տեղափոխվել չորս վերքով: Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հավանաբար ոչ սթափ վիճակում գտնվող համագյուղացիների միջև բանավեճ է սկսվել, որը հետագայում վերածվել է ֆիզիկական բռնության։
«Արյուն էր հոսում, շատ վախեցանք, բայց փառք Աստծո, նա ողջ մնաց ու արդեն դուրս է գրվել»,- ասեցին «9-րդ ալիքի» հետ զրույցում:
Դեպքի առնչությամբ «Իններորդ ալիքը» պատասխանի է սպասում ՆԳՆ-ից։