Սամցխե-Ջավախեթիում կանխվել է ապօրինի որսորդության 7 դեպք
Որսորդության սեզոնի սկզբից մինչև օգոստոսի 31-ը Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները բացահայտել են ապօրինի որսորդության 97 փաստ։
Այս մասին տեղեկություն է տարածում բնապահպանական վերահսկողության վարչությունը։
Նրանց տվյալներով՝ ամենաշատը՝ 30 ապօրինի դեպք գրանցվել է Մցխեթա-Մթիանեթում։ Իմերեթում հայտնաբերվել է 26 դեպք, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 11, Շիդա Քարթլիում՝ 10, Կախեթում՝ 7, Սամցխե-Ջավախեթում կանխվել է 7 դեպք, Քվեմո Քարթլիում և Աջարիայում՝ 3-ական միջադեպ։