Ախալցիխեում տղամարդը հրապարակել է նախկին կնոջ ինտիմ լուսանկարները
Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է անձնական կյանքի գաղտնիության խախտման դեպք: Ախալցիխեի մունիցիպալիտետում 1987 թվականին ծնված Օ.Ա.-ն ձերբակալվել է: Այս մասին տեղեկությունը տարածում է Հատուկ քննչական ծառայությունը։
«Հետաքննությամբ պարզվել է, որ Ախալցիխեի մունիցիպալիտետում բնակվող 1987 թվականին ծնված մեղադրյալ Օ. Ա.-ն վերցրել է իր նախկին կնոջ բջջային հեռախոսը և իր բջջային հեռախոսին փոխանցել տուժողի անձնական կյանքի ինտիմ լուսանկարները, որից հետո Whatsapp-ով ուղարկել է տուժողի հարազատներին։
Հատուկ քննչական ծառայությունը ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել է մեղադրյալ Օ.Ա.-ին: Նրան ձերբակալել են և մեղադրանք առաջադրել գենդերային անհանդուրժողականության հիմքով անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար։
Հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարվա ազատազրկմամբ»,- հայտնել են գործակալությունից։