ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանի, Բելառուսի և Իսրայելի քաղաքացիներ են ձերբակալվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև մարիխուանայի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար։
Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Վրաստանի ողջ տարածքում իրավապահների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ամբաստանյալների կողմից նշված վայրերից, ինչպես նաև ձերբակալվածների անձնական մեքենաներից և բնակավայրերից հայտնաբերվել է մեծ և առանձնապես խոշոր չափի թմրամիջոց, ինչպես նաև խոշոր չափի գումար, թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր և էլեկտրական կշեռք, որոնք առգրավվել են որպես ապացույց։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260, 19-260, 273-պրիմա և 19-273-պրիմա հոդվածներով»,- ասվում է տեղեկատվության մեջ։