Մեկ ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախեթիում հայտնաբերվել է անօրինական որսի 10 դեպք
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները, թռչունների որսի սեզոնի բացումից մեկ ամսվա ընթացքում (24 օգոստոս - 24 սեպտեմբեր), բացահայտել են անօրինական որսի 215 դեպք:
Անօրինական որսի ամենաշատ դեպքերը՝ 64-ը, գրանցվել են Սամեգրելո-Զեմո Սվանեթիում; 57 խախտում է հայտնաբերվել Իմերեթիում, 28՝ Շիդա Քարթլիում, 16՝ Գուրիայում, 14՝ Մցխեթա-Մթիանեթիում, 12՝ Կախեթիում, 10՝ Սամցխե-Ջավախեթիում, 9՝ Քվեմո Քարթլիում, 2՝ Աջարիայում, իսկ 1՝ Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում: Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները բացահայտել են նաև անօրինական որսի 2 դեպք Թբիլիսիի վարչական սահմաններում:
Հայտնաբերված խախտումներից 200-ը կապված են արգելված զենքերով կամ մեթոդներով որսի հետ:
Անօրինական որսի դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները, որսի սեզոնի ընթացքում, իրականացնում են 24-ժամյա խստացված վերահսկողություն ամբողջ Վրաստանի տարածքում: Բացի այդ, անմիջապես արձագանքվում է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծով (153) ստացված յուրաքանչյուր հաղորդագրությանը: