«Միասնություն - Ազգային շարժում» կազմակերպության գրասենյակում ոստիկանություն է մտել:
Շենքում կատարվում են հետաքննողական գործողություններ:
Տեղում մոբիլիզացված են իրավապահները, իսկ կուսակցության ներկայացուցիչ Սոփո Ջափարիձեին չեն թողնում շենք մուտք գործել:
Իրավապահները մտել են նաև «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության գրասենյակ, սակայն շուտով դուրս են եկել շենքից: Ոստիկանների գրասենյակ մուտք գործելու պահին «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության առաջնորդներից Նիկա Գվարանիան սկսել է ուղիղ եթերը «Ֆեյսբուքում» և խոսել տեղի ունեցածի մասին:
Նրա խոսքով, իրավապահները մտել էին կուսակցության գրասենյակ՝ խուզարկություն անցկացնելու, սակայն շենքը լքել են, երբ պահանջել են փաստաթղթեր ներկայացնել: