Նիկա Գվարամիան ձերբակալվել է
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Գվարամիան ձերբակալված է վարչական կարգով։
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳ նախարարությունից։
Մի քանի ժամ առաջ ոստիկանները մտել են կազմակերպություններից մեկի և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ։ Իրավապահները խուզարկություն էին իրականացնում «Դրոա» կուսակցության գրասենյակում։ Նիկա Գվարամիայի և ոստիկանների միջև գրասենյակին հարող տարածքում առերեսում է տեղի ունեցել, որից հետո Գվարամիային իրավապահները ձերբակալել են և դուրս բերել տարածքից։