Կեղծ փողի իրացման գործով մեկ անձ է ձերբակալվել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու՝ կեղծ փողի իրացման մեղադրանքով։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ կասկածյալը՝ ապօրինի նյութական շահույթ ստանալու նպատակով, Թբիլիսիում տեղադրված արագ վճարման տերմինալների միջոցով իրացրել է ընդհանուր առմամբ 2,800 ԱՄՆ դոլար արժողությամբ 28 կեղծ 100-դոլարանոց թղթադրամ։
Կեղծ թղթադրամները ամբողջությամբ առգրավվել են քննչական գործողությունների արդյունքում։
Գործը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։