Գյուղ առանց դպրորցի, մանկապարտեզի և ջրի
Գյուղ առանց դպրոցի, մանկապարտեզի, խանութի, խմելու և ոռոգման ջրերի – սա Ախալցիխեի մոտակայքում՝ 100 ընտանիքով բնակեցված Մուգարեթն է:
85-ամյա Ուշանգի Լոմիձեն, 77 տարի է, ինչ Մուգարեթում է ապրում: 9 տարեկան էր, երբ Բորջոմից տեղափոխվեցին: Հիշում է, որ այն ժամանակ գյուղում շատ երիտասարդներ կային: Ասում է, որ Մուգարեթում ստեղծված սոցիալական-էկոնոմիկական իրավիճակի պատճառով, շատերը լքեցին իրենց տները:
«Մուգարեթից լավ գյուղ գոյություն չուներ: Նա առանձնանում էր անգամ իր տեղակայքով: Այստեղ ապրողներին հիմա շատ խնդիրներ է անհանգստացնում: Խմելու ջուր բերում են Փերսայից, Ծնիսից կամ Գիորգիծմինդայից: Կառավարությունը շատ ժամանակ առաջ խոստացավ, որ ջուրը կնորոգվի, բայց ապարդյուն»,- ասում է թոշակառու տղամարդը:
«Իմ հասակի կինը, շատ բաներում չի խառնվում: Մի ձեռքում 4 լ շիշն եմ բռնւոմ, մյուսում՝ փայտը: Այսպես գնում եմ Փերսա, խմելու ջուր բերելու»,- ցավում է թողակառու Ժուժունա Չադունելին:
Էլենե Լոմիձեն ապրում է գյուղի կենտրոնում: Նրա խողովակից երկու ամիս է, ինչ չի հոսում խմելու ջուր: Բացի ջրից, կինը ցավում է, որ ի տարբերություն հարևան գյուղերի, Մուգարեթը բարձր լեռնային գյուղի կարգավիճակ չունի:
«Հարևան գյուղը հայտարարաել են լեռնային գյուղ, մեզ՝ ոչ: Նույն բարձրությամբ է նաև Մուգարեթը, բայց մենք տեր չունեինք և կարգավիճակ չտրվեց: Թոշակն էլ կբարձրացնեին, աջակցություն էլ կլիներ»,- ասում է նա:
Երեք գյուղերի՝ Փերսայի, Գիորգիծմինդայի և Մուգարեթի բնակչությունը օգտվում է մեկ դպրցից: Դպրոցը գտնվում է Փերսայում: Մուգարեթից երեխաները ամեն օր առնվազն 2 կմ հեռավորություն են անցնում: Դպրոցից բացի, տեղացիները բողոքում են մանկապարտեզի պակասի պատճառով:
«Դպրոց չկա, մանկապարտեզ պկա, ոչ մի պայման չկա, նրա համար, որ մարդը նորմալ ապրի: Ո՞վ կմնա այս գյուղում: Դրա համար է, որ բոլորը վազում են այստեղից»,- ասում են ծերերը:
Ջումբեր Լոմիձեն Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է: 19-ամյա տղան համագյուղացիների նման մոտ ապագայում գյուղը լքելու փաստը չի բացառում:
«Դեռ ոչ, բայց համալսարանն ավարտելուց հետո հնարավոր է գյուղից հեռանամ: Գիտեմ, որ եթե բոլորը ինձ նման մտածեն, գյուղը ամբողջովին կդատարկվի, ինչը չեմ ուզում, բայց եթե տարրական պայմանները չբարելավվեն, ես պարզապես այլ ճանապարհ չեմ ունենա»,- ասում է երիտասարդ տղան:
Երեք գյուղերի ճանապարհին գտնվող դպրոցի տնօրենի՝ Գիորգի Տաբատաձեի խոսքով, այժմ դպրոցում գրանցված է 105 աշակերտ, այստեղից 30-ը Մուգարեթից են: Ըստ տնօրենի, այս գյուղից երեխաների թվաքանակը վերջին տարիներին նվազել է:
Քաղաքապետի ներկայացուցիչն ասում է, որ Խորհրդային Միության ժամանակ 3 գյուղում էլ առանձին դպրոցներ էր գործում: 1976 թվականին Փերսայում ստեղծվեց նոր դպրոց, որը ծառայում է 3 գյուղերին:
Գիորգի Բլիաձեն ասում է, որ Մուգարեթի աշակերտները ստիպված են դպրոց գնալ ոտքով, քանի որ գյուղի և դպրոցի միջև հեռավորությունը չի նշվում դպրոցային ավտոբուսի ճանապարհում:
Ըստ մարդահամարի տվյալների, 2014 թվականին Մուգարեթի բնակչությունը կազմում էր 331 մարդ: Ինչպես մնացած բոլոր գյուղերում, Մուգարեթում էլ նկատվում է միգրացիայի խնդիրը: Մուգարեթը քաղաք Ախալցիխեից 12 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 940մ բարձրությամբ է գտնվում: Տեղացիներն ասում են, որ ջրի պակասի պատճառով, նրանց աշխատանքն արժեք չունի:
Գյուղում ջրի խնդիրը հաստատում է նաև քաղաքապետի ներկայացուցիչը: Գիորգի Բլիաձեն բնակիչներին խոստանում է, որ 2020 թվականին ջրի խնդիրը կլուծվի:
Համայնքում քաղաքապետի տեղակալը ասում է, որ ոռոգման համար էլ նոր ծրագիր է մշակվում:
«Համակարգը փոխվել է, սակայն աշխատանքները ուշացրել են: Այդ իսկ պատճառով, քանի որ ջրման շրջանն արդեն ավարտվել էր, բնակչությունն այս տարի նոր համակարգից օգտվել չկարողացավ»,- 9-րդ ալիքի հետ զրույցում նշում է Գիորգի Բլիաձեն