Գյուղատնտեսություն
Գյուղացիները «ապագայի հույսով»
Ֆերմերները գարնանային աշխատանքը սկսեցին խնայած գումարներով, սակայն կկարողանան, թե ոչ հոգ տանել մնացած ծախսերի մասին, դեռ չգիտեն: Գյուղացիները մտահոգվում են, կարծելով, որ 2021 թվականը կարող է լինել ավերի ծանր, քան նախորդ տարին էր: Ինչը նշանակում է, որ հնարավոր է այս տարի էլ բերքը վաճառել չհաջողվի:
50-ամյա Շավլեգ Բիծաձեն ապրում է Վալե գյուղում: Ֆերմերն ամեն տարի փոքր հողամաս է մշակում: Այն մշակելու համար անհրաժեշտ է 500 լարի: Հողագործության գործընթացում ներգրավված է ամբողջ ընտանիքը:
«Մեծ հողատարածք չունեմ, բայց ինչ ունեմ, այն էլ չեմ կարող մշակել այնպես, ինչպես մինչ այժմ: Ոչ էլ հնարավորություն ունեմ լավ սերմ գնելու»,- ասում է ֆերմերը:
Սիմոնյանների ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Համաճարակի պատճառով, Բիծաձեների նման, նրանց ընտանիքը նույնպես տուժեց:
Հեկտարներով հողամասն ու տոննաներով փչացած ապրանքը նրանց առօրյա իրականությունն է: Չնայած սրան, Զոյա Սիմոնյանը այս տարի նույնպես սկսել է մշակել հողամասը: Հույս ունի, որ բերքը այս անգամ լավ գնով կվաճառի և համաճարակի պատճառով վերցրած վարկերն էլ կվճարի:
«Տոննաներով կարտոֆիլ եմ թափել, կեսը մենք ենք կերել, կեսն էլ կենդանիները: Ոչ մի տեղ գնալ չէինք կարող, որ գոնե վաճառեինք ապրանքը: Ախալցիխե նույնպես տանել չէինք կարող, իմաստ չուներ, կոպեկներ արժեր: Ինչու՞ տանջվեցինք, աշխատեցինք որ թափեի՞նք: Վեց անդամից ոչ ոք չի աշխատում, տարիներ շարունակ այսպես ենք ապրում, այլ ընտրանք չունենք, այս տարի էր պետք է ցանենք»,- ասում է Զոյա Սիմոնյանը:
Սխվիլիսիի բնակիչ՝ ֆերմերի համար 2020 թվականին հողի մշակումն արժեցավ 6 000 լարի: Տարեվերջին Ռոման Պավլովի հաշվին գրանցվել է 4000 լարիի կորուստ, նրա բերքը փչացել է: Համաճարակից առաջ ապրանքը վաճառում էր հիմնականում Թբիլիսիում: Ինչպես և մյուս ֆերմերները, Covid 19 –ի պատճառով նա հայտնվեց ֆինանսական ծանր դրության մեջ:
«Ես կարտոֆիլը շատ էժան՝ 50 թեթրիով վաճառեցի, մինչդեռ 2019-ին վաճառում էի 1,20 լարիով: Ես լավ բերք էի հավաքել, բայց չկարողացա գյուղից դուրս տանել, ուստի կեսը փչացավ: Գյուղ եկողներն առաջարկում էին ընդամենը 50 թեթրի, նախընտրեցի կրկին վաճառել ցածր գնով»:
«Ֆերմերներն այս տարի այլևս չեն կարող իրագործել գարնանային աշխատանքները նախորդ տարվա մասշտաբով»,- ասում է գյուղատնտեսության ոլորտի մասնագետը: Գուրամ Ջինճվելաձեն կարծում է, որ ֆերմերները շատ են տուժել համաճարակից և պետական փոխհատուցումը նրանց համար միայն փոքր աջակցություն էր:
«Գյուղացիների շրջանում փողի պակաս կա: Համաճարակի պատճառով նրանք դժվարացան վաճառել ապրանքը: Ամբողջ ամառվա սկզբին արտադրանքը վաճառվում էր նորմալ գնով, բայց խնդիրներ առաջացան սեպտեմբերի վերջին: Սկզբում մարդիկ կարծում էին, որ համաճարակային իրավիճակից դուրս գալու լուծումներից մեկը գյուղ վերադառնալն ու հող մշակելն էր: Անցյալ տարի գրանցվեց 10-15% աճ, բայց այս տարի կարծում եմ, որ «քաղաքային ֆերմերները» կրկին կհեռանան և հողագործությամբ կզբաղվեն նրանք, ովքեր նախկինում մշտապես աշխատում էին այս ոլորտում», - ասում է Գուրամ Ջինճվելաձեն:
Ֆերմերները աջակցություն են խնդրում պետությունից: Իսկ իշխանությունն իր հերթին պնդում է, որ համաճարակի ընթացքում, բավականաչափ օգնել է ֆերմերներին՝ դիզելով, 200 լարիով և հակաճգնաժամային ծրագրով նախատեսված այլ արտոնություններով, որոնցից ընդհանուր առմամբ օգտվել է 4 965 ֆերմեր: Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության ղեկավար՝ Նանա Զուբաշվիլին այս փուլում ասել չի կարող, ցանքատարածությունների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել, քանի որ ուսումնասիրության գործընթացը դեռ չի ավարտվել:
«Տարածաշրջանում չկա ֆերմեր, ով օգնությունից չի օգտվել: Այս աջակցությունը, որը համաճարակի ընթացքում տրամադրվել էր ֆերմերներին, օգտագործվել է բոլորի կողմից և հողի մշակման համար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերելու համար: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում գործակալության կողմից ֆինանսավորվել է 88 նախագիծ: Ծրագրերը ներառում էին ֆերմերային տնտեսությունների կառուցում կամ նրանց տարբեր տեսակի օգնության տրամադրում: Մենք շաբաթը երկու օր անցկացնում ենք գյուղերում հարցում, թե ինչն է առավել դժվար ֆերմերների համար: Այս պահին նոր սարքավորումների պակաս է նկատվում: Խնդիրների լուծումը մեր հիմնական պարտականությունն է»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Նանա Զուբաշվիլին:
Կովիդ19-ի ազդեցության տակ գտնվող ֆերմերային տնտեսություններում ստեղծված խնդիրները ուսումնասիրում է Վրաստանի ֆերմերների ասոցիացիան: Համաճարակի առաջին ալիքի ընթացքում ուսումնասիրված խնդիրներն են.
Ֆինանսների սղությունը, արտադրական օբյեկտների հասանելիությունը, վաճառքը, ոռոգումն ու նման խնդրահարույց հարցերը ուղարկվեցին կառավարություն: Հենց այս փաստաթղթի հիման վրա էլ մշակվեց հակաճգնաժամային պետական ծրագիրը, որը նախատեսում էր սուբսիդավորել 1 հեկտարի դիմաց 200 լարի գումար:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :