Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններին մնացել է 47 օր։ Ընտրություններում մասնակցող քաղաքական սուբյեկտների համար նախընտրական քարոզարշավը պաշտոնապես արդեն սկսվել է։ Ընտրության օրվա համար պատրաստվում են նաև տարածքային ընտրական հանձնաժողովները։
Հոկտեմբերի 26-ին Սամցխե-Ջավախքում կբացվի ընդհանուր առմամբ 188 ընտրատեղամաս, որոնցից 113-ում ընտրողները կքվեարկեն նոր տեխնոլոգիաների միջոցով, իսկ մնացած 75 ընտրատեղամասերում՝ ավանդական եղանակով։
Տարածքային ընտրական հանձնաժողովները նոր տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացնելու նպատակով բնակչության շրջանում քարոզարշավ են իրականացնում, որի շրջանակում սեպտեմբերի 11-ին երկրի մասշտաբով ընտրված տեղամասերում տեղի կունենա քվեարկության գործընթացի իմիտացիա։