Զուրաբ Ժվանիայի անվան պետական դպրոցը, Ախալցիխեում, քաղաքապետարանի շենքում անցկացրեց վկայականների շնորհման միջոցառում: Ժվանիայի դպրոցի տնօրենի տեղակալ՝ Պաատա Կլդիաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին վկայագրեր է հանձնել «Պետական լեզվի ուսուցման ծրագրի» 19 հաջող շրջանավարտների: