Ախալցիխեի դպրոցներում հնչեց վերջին զանգը
Այսօր հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Ախալցիխեի առաջին հանրակրթական դպրոցն ավարտել է 89 աշակերտ, որոնցից 13-ը ոսկե, 3-ը՝ արծաթե մեդալների հավակնորդներ են։ 2023 թվականին Ախալցիխեի քաղաքապետարանում դպրոցին հրաժեշտ կտան ավելի քան 500 շրջանավարտ։
Հիշեցնենք, որ Ախալցիխեի քաղաքապետարանում գործում է 38 հանրակրթական դպրոց։ Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը շարունակվում է մինչև հունիսի 15-ը։