Այս տարի միասնական ազգային և ընդհանուր մագիստրոսական քննությունները հանձնում են 34 դատապարտյալ, որոնցից 4-ը անչափահաս են: Այս մասին տեղեկացնում է Պենիտենտիար ծառայությունը։
Ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ դատապարտյալների համար ակադեմիական կրթության մատչելիությունը հատուկ Պենիտենտիար ծառայության առաջնահերթություններից է:
«Այս նպատակով համակարգում 2022 թվականից գործում է նորարարական նախագիծ «Թվային համալսարան», որը հնարավորություն է տալիս դատապարտյալներին առցանց ձևաչափով հեռավար կերպով ստանալ բարձրագույն կրթություն Վրաստանի հավաստագրված համալսարաններում ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի մակարդակներում:
Նշենք, որ «Թվային համալսարանը» Եվրոպական բանտերի և ուղղիչ հաստատությունների կազմակերպությունը (Europris) Եվրոպայի մասշտաբով ճանաչել է 3 լավագույն նորարարություններից մեկը։ Europris-ի ամենամյա մրցանակաբաշխության համար ներկայացվել էր Եվրոպական երկրների 37 նախագիծ», - ասվում է Պենիտենտիար ծառայության կողմից տարածած տեղեկատվությունում։
Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի պարզաբանմամբ, ամբողջ երկրի մասշտաբով, 12 քաղաքում, 24 քննական կենտրոնները լիովին պատրաստված և հագեցած են, որպեսզի դիմորդները հանգիստ և առանց խոչընդոտների կարողանան ցուցադրել իրենց գիտելիքների առավելագույնը:
«Այս տարի գրանցվել է 47,000-ից ավելի դիմորդ։ Սա իսկապես մեծ թիվ է: Դա մի փոքր ավելի շատ է, քան նախորդ տարի։ Երկրի բոլոր տարածաշրջաններում, 12 քաղաքում, 24 կենտրոնները լիովին հագեցած են բոլոր համապատասխան գույքով, հովացման համակարգերով։ Լիովին ապահովված է միջավայր, որպեսզի մեր թանկարժեք դիմորդները հանգիստ և առանց խոչընդոտների կարողանան ցուցադրել իրենց գիտելիքների առավելագույնը և հասնել լավագույն արդյունքների», - նշել է Գիորգի Ամիլախվարը: