Կրթություն
Օգոստոսի 3-ից կսկսվի քննությունների նախնական արդյունքների հրապարակումը
Օգոստոսի 3-ից միասնական ազգային քննությունների նախնական արդյունքների հրապարակումը կսկսվի վրացերեն լեզվի և գրականության քննությամբ:
Այս մասին տեղեկացնում է գնահատման և քննությունների ազգային կենտրոնը:
Նրանց տեղեկացմամբ, մյուս առարկաների նախնական արդյունքների հրապարակումը կշարունակվի աշխատանքների ստուգման ավարտից հետո:
«Միասնական ազգային քննությունների արդյունքների հրապարակումը կսկսվի օգոստոսի 3-ից վրացերեն լեզվի և գրականության քննությամբ: Արդյունքները իմանալու համար դիմորդը պետք է մուտք գործի https://online.naec.ge/defonline/ կայքը, համապատասխան դաշտում մուտքագրի իր անձնական տասնմեկանիշ համարն ու հնգամանիշ գաղտնաբառը:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը քայլ առ քայլ, աշխատանքների ստուգման ավարտին կհրապարակի դիմորդների նախնական արդյունքները նաև այլ քննությունների համար: Մաղթում ենք հաջողություն!» - ասվում է տեղեկությունում:
გააზიარეთ :