Կհայտարարվե՞ն արդյոք աշնանային արձակուրդներ դպրոցներում
Մի քանի օր է, ինչ ծնողները սոցիալական ցանցերում և տարբեր խմբերում գրում են, որ դպրոցներում և մանկապարտեզներում աշնանը հնարավոր է՝ հայտարարվեն 1-շաբաթյա արձակուրդներ՝ ինչպես գարնանային արձակուրդներն էին: Ոմանք նշում են, որ այդ տեղեկատվությունը լսել են ուսուցիչներից:
Պաշտոնական տվյալներով՝ 2024-2025 ուսումնական տարվա ակադեմիական օրացույցի համաձայն, աշնանային արձակուրդներ նախատեսված չեն, սակայն, հաշվի առնելով աճող հետաքրքրությունը, մենք տեղեկությունը ճշտեցինք Կրթության և գիտության նախարարությունից:
Նախարարությունից հայտնեցին, որ այս պահին աշնանային արձակուրդների հայտարարման վերաբերյալ որևէ նորություն չկա, և եթե այդ առումով որևէ նորույթ պլանավորվի, տեղեկատվությունը կհրապարակվի նրանց կայքում:
Մինչ առաջին կիսամյակի ավարտը, հետևյալ ոչ աշխատանքային օրերն են.
Հոկտեմբերի 14 - Սվետիցխովլոբա,
Նոյեմբերի 23 - Գիորգոբա:
Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ին և կտևեն մինչև հունվարի 14-ը: Դրանից հետո դպրոցներում կսկսվի երկրորդ կիսամյակը։