Հասարակություն
Ավանդական ջրոցի քաղաքի փողոցներում – Ախալցիխեում նշվում է Վարդավառը
Հուլիսի 28-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը: Տոնը նշանակավոր է բոլոր տարիքի մարկանց համար: Երեխաները և տարեց մարդիկ այս տոնակատարությունը տարբեր ձևերով են նշում: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը:

Իլիա Մարթլիի փողոցում, կիսամերկ, 8-10 տարեկան երեխաները վազվզում են շշերով և ջրում միմյանց: Նրանց համար ջրոցին՝ Վարդավառը կրոնական տոնակատարություններից ամենա հետաքրքիրն է: Ջուր լցնելու նշանակությունը չգիտեն, բայց ասում են, որ այս ավանդույթը ամեն տարի պետք է իրականացնել:Ի տարբերություն երեխաների, տոնի նշանակությանը լավ ծանոթ են մեծահասակները: Ջրով իրար թրջող հավատացյալները միմյանց առողջություն և հաջողություն են ցանկանում, ջուրը միաժամանակ նշանակում է աստվածային շնորհ:

«Ինձ համար այս օրը ջրվելը նշանակում է մեղքերից մաքրվել»,
- ասում է Սերգո Ֆիդանյանը: Նա ամեն տարի եկեղեցում անցկացվող Վարդավառի տոնակատարությանը ներկա է: Ասում է, որ այս տարի այլ կերպ է նշվել:

«Պատարագի ավարտից հետո գնացինք սարերը: Համերգ անցկացրեցինք, որտեղ քաղաքի պարային համույթից բացի, ներկա էին նաև Փոքր Պամաջի և Ծղալթբիլայի պարային խմբերը, բոլորը լավ ժամանակ անցկացրին»:
Առավոտյան ժամերին հավատավոր հայորդիներիը ինչպես ամեն տարի, մանսակցում են պատարագին: Այս տարի հավատավորները Ախալցիխեից ուղևորվեցին դեպի գյուղ Ծղրութի եկեղեցին:
Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ:

«Այս օրը շատ նշանակավոր է հայ ազգի համար, բոլորս միասին հավաքվում ենք տաճարում, մասնակցում ենք համերգին և ջրում միմյանց»,- ասում է Անա Չիլինգարովան:

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»:
Facebook Twitter
სხვა სიახლეები
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.